Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գողության մեծ ու փոքրը ո՞րն է

Գողության մեծ ու փոքրը ո՞րն է
23.09.2016 | 09:23

«Մենք բավական բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որ պրիմիտիվ գողությունը վերացնենք: Պրիմիտիվ գողությունը վերացրեք, ձեր համակարգերում այդ ամեն ինչը կարգի բերեք: Երբ ինձ պատմում էին, թե ինչ սխեմաներ են կիրառում... եթե այդ մարդիկ խելքն օգտագործեն մեկ այլ տեղ, ապա շատ ավելի լավ կլինի»,- հորդորեց նախարարներին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության երեկվա նիստում, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց պետապարատի գործուղումների տոմսերի գնման համակարգում փոփոխությունների ծրագիրը:

Այլ կերպ ասած, վարչապետը փաստեց, որ մանր «ժուլիկությունը» գործադիրում ավանդույթ է դարձել: Որքանով այս հայտարարությունը դրական ազդեցություն կունենա վարչապետի վարկանիշի վրա, չենք ուզում կանխատեսել, միայն նկատենք, որ գողությունը, լինի փոքր, թե մեծ, դատապարտելի է: Իսկ այն, որ իշխանության ցանկացած ներկայացուցիչ, լինի գործադիրից, թե օրենսդիրից, հանգիստ խղճով մսխում է հարկատուների հաշվին ձևավորված բյուջետային միջոցները՝ ապահովելով իր շռայլ գործուղումները, նորություն չէ:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ